Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը X սոցիալական ցանցում կոչ է արել հետաքննել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանցագործությունները, ում նախօրեին Սպիտակ տանը նախատել էր ԱՄՆ նախագահը։
«Վերջին երեք տարիների ընթացքում, իր արևմտյան աջակիցների լուռ աջակցությամբ, Ուկրաինայի կառավարությունը զգալի թվով լուրջ հանցագործություններ է կատարել», – գրել է Կարլսոնը:
Բացի այդ, Կարլսոնը Կիևին մեղադրել է քաղաքական սպանությունների մեջ, «ներառյալ ամերիկացի լրագրողների և եվրոպական պետության ղեկավարի սպանության փորձերը»։ Լրագրողը, ի թիվս այլ բաների, մատնանշել է տեղեկատվության պակասն այն մասին, թե ինչ են արել ուկրաինացիները Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաների հարուցիչների հետ։
«Այս ամենը ճիշտ է և մի օր ի հայտ կգա: Ավելի լավ է սկսել Զելենսկիին մեղադրել հենց հիմա»,- եզրափակել է լրագրողը։
Լրագրողը մեղադրել է Ուկրաինային նաև այն բանում, որ Կիևի իշխանությունները մեծ քանակությամբ ամերիկյան զենք են վաճառել սև շուկայում՝ ստանալով դրանց գնի մեկ հինգերորդը։ Հետագայում այդ զենքերը, ըստ Կարլսոնի, ընկել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, Սիրիան վերահսկող ուժերի և մեքսիկական նարկոկարտելների ձեռքը։