կարևոր
1468 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-10 23:08
Քաղաքական Աշխարհ

Թաքեր Կարլսոնը դատապարտում է ՀՀ կառավարության ոտնձգությունը՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ

Թաքեր Կարլսոնը դատապարտում է ՀՀ կառավարության ոտնձգությունը՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ

Ամերիկայի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը դատապարտում է Հայաստանի կառավարության աննախադեպ ոտնձգությունը համաշխարհային քրիստոնեության փարոս Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։ Հայտնում է ANCA-ն (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ)։

«Ցանկացած սահմանմամբ՝ դա իրավունքների կոպիտ խախտում է»,- ասել է Կարլսոնը՝ խոսելով Հայ Եկեղեցու նկատմամբ հալածանքներից։

Հիշեցնենք՝ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, հարցազրույց էր տվել Կարլսոնի, որտեղ, ի թիվս այլ հարցերի, խոսել էր Եկեղեցու դեմ իշխանության արշավից։ Նա մասնավորապես նշել էր․

«Կարծում ենք, որ նա (Փաշինյանը) Թուրքիայից և Ադրբեջանից տեղեկություն է ստանում` եկեղեցու նարատիվները փոխելու, ցեղասպանությունը մոռանալու և եկեղեցու նոր առաջնորդ ունենալու կարգադրանքով, որպեսզի խաղաղության գործարքի գնա Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Եվ մենք զգում ենք, որ նա ուզում է փոխել եկեղեցու առաջնորդին, հետո՝ փոփոխել եկեղեցու նարատիվները և ստիպել մեր ժողովրդին մոռանալ այն ամենը, ինչ մեր նախնիները արել են մեր քրիստոնեական կրոնի համար»,- ասել էր Կարապետյանը։

Հիշեցնենք՝ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվել էր Եկեղեցուն իր աջակցությունը հայտնելու հայտարարություններից հետո։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին վարչապետ Փաշինյանի արշավից ու ասել՝ եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին է: