|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Եվրոպայի խորհուրդը կոչ է արել արագ հետաքննել Կիևում ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանությունը: Այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Դենիել Հոլտգենը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Բաբչենկոն սպանվել է երեկ երեկոյան: Նրա վրա մի քանի անգամ կրակել են շենքի շքամուտքում: Լրագրողը մահացել է շտապօգնության մեքենայի մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը կոչ էր արել Ուկրաինային` օպերատիվ հետաքննել սպանությունը: