ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը Վրաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ հետաքննել Թբիլիսում բողոքի ցույցերի ժամանալ լրագրողների դեմ բռնությւոնների կիրառման դեպքերը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:30-ից ավելի լրագրող է տուժել Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ: Դեզիրը ափսոսանք է հայտնել` լրագրողների նկատմամբ բռնությունների հետ կապված, համարելով, որ դա լուրջ հարված է երկրում բազմակարծությանն ու ԶԼՄ-ների ազատությանը: