Փոխարժեքներ
26 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.51 |
EUR | ⚊ | € 413.07 |
RUB | ⚊ | ₽ 4.6035 |
GBP | ⚊ | £ 497.59 |
GEL | ⚊ | ₾ 139.99 |
Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը գրում է.
«Ռուսաստանի հյուսիսում կա մի գեղեցիկ երկիր, որտեղ գտնվում է նաև Սանտա Կլաուսի նստավայրը՝ Լապլանդիան։ Այո, այդ երկիրը Ֆինլանդիան է։ 2023 թ ապրիլի 4-ին Ֆինլանդիայի էլիտան, հակառուսական մոդայից հետ չմնալու համար, իր պետությունը դարձրեց ՆԱՏՕ-ի անդամ՝ փակելով ՌԴ հետ ունեցած գրեթե բոլոր սահմանային անցակետերը։ Հիմա փորձենք հասկանալ, թե դա ինչ ազդեցություն ունեցավ աշխարհի երբեմնի ամենաբարեկեցիկ պետություններից մեկը համարվող Ֆինլանդիայի վրա։ Եվ այսպես, դաշինքի անդամ դառնալուց ընդամենը մեկ տարի անց Ֆինլանդիայի ՀՆԱ-ն 2023 թ համեմատ կրճատվել է 0,5%-ով, ներդրումների ծավալը՝ 6%-ով, իսկ պետական պարտքը 2024 թ․ կազմել է ՀՆԱ-ի 81%-ը։ 3475 ընկերություն դադարեցրել է իր գործունեությունը, որոնցից 1500-ը ֆերմերային տնտեսություններ են։ Բացի այդ 800.000-ով կրճատվել է երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը, որոնց ճնշող մեծամասնությունը ՌԴ-ից եկող տուրիստներն էին։ 2024 թ երկրում գործազրկության մակարդակը կազմել է 9%՝ 2023 թ համեմատ աճելով 2,2%-ով։ Իհարկե Ֆինլանդիայի ղեկավարությունը կարծում է, որ սա այն գինն է, որը ֆինն ժողովուրդը պետք է վճարի։ Թե ինչի համար, իհարկե չի ասում։ Բայց տողերի արանքում կարող ենք հասկանալ, որ խոսքն առաջին հերթին սուվերենության պահպանման մասին է։ Ծանոթ ձևակերպում է, այնպես չէ՞։ Իսկ թե ինչպես աշխարհի ամենաբարեկեցիկ երկիրը ընդամենը 1,5 տարում հասավ այս վիճակին, դա արդեն ուրիշ հարց է։ Չեզոք կարգավիճակը հնարավորություն էր տալիս Ֆինլանդիային կենտրոնանալ սեփական տնտեսության զարգացման վրա՝ օգտվելով Ռուսաստանից եկող էժան էներգակիրներից։ Թրամփը բոլոր նատոյականներից պահանջում է ավելացնել պաշտպանության բյուջեին հատկացվող ՀՆԱ-ի բաժինը ընդհուպ մինչև 5%։ Իսկ դա անկասկած կարող է իսպառ կործանել այդ պետությունը։ Դա իհարկե ֆինների և միայն նրանց ընտրությունն է, բայց մեր մեջ ասած ափսոս էր երկիրը»։