կարևոր
1702 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-20 17:42
Քաղաքական

1,7 միլիոն հանուն անգլոսաքսերի․ ավերված երկիր հանուն անգլոսաքսերի․ Գրիգոր Բալասանյան

1,7 միլիոն հանուն անգլոսաքսերի․ ավերված երկիր հանուն անգլոսաքսերի․ Գրիգոր Բալասանյան

Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը գրում է.

«1,7 միլիոն զոհ և անհետ կորած 2022-2025թթ։ Սա Ուկրաինայի կորուստներն են, որոնք պարզվել են ուկրաինական պետական մարմինների կայք էջերի վրա հաքերային հարձակումների արդյունքում։ Յուրաքանչյուր տարվա զոհերի թիվն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ ամենից քիչ զոհեր արձանագրվել է 2022թ' 118,5հզ, երբ ՀՌՕ սկսելու ժամանակ ՌԴ նախագահի կողմից հրահանգ էր տրվել չհարվածել ուկրաինական զորանոցներին և սահմանափակվել զենքի պահեստներին հարվածելով։ Ամենից շատ թվով զոհեր արձանագրվել է 2025թ առաջին 8 ամիսների ընթացքում' 621հզ.: Սա նշանակում է, որ պատերազմը գնալով դարձավ ավելի անմարդկային և ռուսական կողմը սկսեց հիմնականում գերի չվերցնել։ Երբ ռուսներն անցան ռուբիկոնը և սկսեցին ոչնչացնել իրենց արյունակիցներին? Դրա հետ կապված մի քանի վարկած կա։ Վարկածներից մեկը կապված է 2022թ Մարտին Կիևից ռուսական զորքերի հետ քաշման ժամանակ ուկրաինացիների կողմից գերևարված ռուս վիրավոր զինվորներին ցուցադրաբար տեսախցիկների առաջ տանջամահ անելու հետ։

1,7 միլիոն հանուն անգլոսաքսերի։ Ավերված երկիր հանուն անգլոսաքսերի։ Կորսված պետականություն հանուն անգլոսաքսերի։

Ուշադիր նայեք այս թվերին, սիրելի հայրենակիցներ։ Դուք պատրաստ եք զոհել ձեր զավակներին ու մեր երկիրը հանուն անգլոսաքսերի?»։