Միասին կարող ենք
կարևոր
961 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-03 10:56
Հասարակություն

Վերջապես քաղաքական ուժերից մեկը ուշադրություն դարձրեց Սպիտակ լճի ռազմավարական խնդրին. Գրիգոր Բալասանյան

Վերջապես քաղաքական ուժերից մեկը ուշադրություն դարձրեց Սպիտակ լճի ռազմավարական խնդրին. Գրիգոր Բալասանյան

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը գրել է.

«Նոր աչքովս ընկավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Garnik Danielyan / Գառնիկ Դանիելյան խոսքը իմ և իր հայրենի Իջևանի տարածքում գտնվող Սպիտակ լճի խնդրի հետ կապված։ Ասել, որ դա կարևոր խնդիր է, նշանակում է ոչինչ չասել։ Վերջապես քաղաքական ուժերից մեկը ուշադրություն դարձրեց այդ ռազմավարական խնդրին։ Ինչ հարց է լուծելու Սպիտակ լճի վերականգնումը?

1. Աղստև գետի ջրի ամբարում։ Ղազախի ջրամբարի մակարդակի վրա մենք ունենում ենք հսկայկան ազդեցություն' վերահսկելով ողջ Ղազախի և Աղստֆայի շրջանները։ Սրանով ոչ միայն ոռոգելի են դառնում լճից ներքև ընկած հողատարածքները, այլև համապատասխան պոմպերի տեղադրման պարագայում ոռոգելի են դառնում նաև Գանձաքար գյուղի հողերը։ Ի դեպ Գանձաքար գյուղի հետ մոտ ազգակցական կապեր ունի նաև մյուս խոշոր ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդը և զարմանալի է, որ լճի վերականգնման հարցն ընդգրկված չէ Իջևանի զարգացման նրանց ծրագրում, կամ ես չեմ հանդիպել։

2. Սպիտակ լիճը կրող է դառնալ հրաշալի տուրիստական կենտրոն և ափերը հնարավոր է վերածել նաև լողափերի' դրանով նպաստելով նաև տեղում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։

3. Լճի վերակառուցումը դրական կերպով կարող է անդրադառնալ նաև ողջ Իջևանի կլիմայի վրա։ Շրջանի կլիման աստիճանաբար դառնում է չորային' դրանից բխող բացասական հետևանքներով»։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը տեսանյութ էր հրապարակել՝ գրելով.

«Ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում անջրդի հողատարածքները գերակշռում են: Միայն Տավուշի մարզում 25.394 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3.695 հա-ն:

Մինչդեռ, Աղստև գետի ջուրը ևս կարող էր օգտագործվել այդ նպատակներով։

Տեսանյութում ներկայացրել եմ գետի վրա կառուցված «Սպիտակ լիճ» ջրամբարի անմիխիթար վիճակը: Բարեկարգելու դեպքում այն կարող է դառնալ յուրօրինակ զբոսաշրջային վայր»։