կարևոր
469 դիտում, 4 ժամ առաջ - 2025-02-25 11:18
Հասարակություն

Հրաժարվում եմ ՄԻԵԴ-ի՝ իմ օգտին կայացրած որոշումից և փոխհատուցումից․ Հովհաննես Իշխանյան

«Իշխանյանն ընդդեմ Հայաստանի գործով» հայցվոր Հովհաննես Իշխանյանը հայտարարություն է տարածել, որով հրաժարվում է ՄԻԵԴ-ի իմ օգտին կայացրած որոշումից և փոխհատուցումից։ Ստորև ներկայացնում ենք նրա հայտարարությունն ամբողջությամբ։

«Հրաժարվում եմ ՄԻԵԴ-ի հաղթանակիցս

Հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչների

Հարգելի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ),

2025թ. փետրվարի 13-ին իմ օգտին որոշում եք ընդունել՝ արձանագրելով, որ 2015թ. էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ցույցերի ժամանակ խախտվել են իմ ազատության և խաղաղ հավաքների իրավունքները: Դուք կարգադրել եք Հայաստանին վճարել ինձ շուրջ 6,000 եվրո փոխհատուցում:

Թեև ես գնահատում եմ դատարանի կատարած աշխատանքն ու կայացրած որոշումը, ես պետք է մերժեմ և՛ վճիռը, և՛, հետևաբար, փոխհատուցումը:

Թույլ տվեք բացատրել, թե ինչու:

Երբ ներկայիս կառավարությունը 2018թ. իշխանության եկավ Հայաստանում, նրանք խոստացան պահպանել ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական արժեքները: Այդուհանդեսրձ, նրանց առաջին խոշոր գործողությունը դատական իշխանության անկախության համակարգային քայքայումն էր:

Դատական իշխանության դեմ այս հարձակումը սկսվեց, երբ վարչապետը կոչ արեց աջակիցներին շրջափակել դատարանների շենքերը՝ փաստացի ահաբեկելով դատավորներին:

Այնուհետև տեղի ունեցավ ավելի մտահոգիչ բան. շինծու քրեական գործեր էին հարուցվում այն դատավորների դեմ, որոնք համարձակվում էին իշխանության համար անբարենպաստ վճիռներ կայացնել։

Որոշ հայտնի օրինակներից են՝

• Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումները

• Դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ ահաբեկումները և կեղծ գրագողության մեղադրանքները

• Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների դեմ հորինված մեղադրանքները

Վարչապետն ինքը խախտեց դատական անկախությունը՝ Facebook-ում հրապարակավ խախտելով Սահմանադրական դատարանի նախագահ Թովմասյանի անմեղության կանխավարկածը: Խորհրդարանում և լրատվամիջոցներում ելույթ ունենալիս նա նույնիսկ դատավորներին շների հետ համեմատեց:

Խորհրդարանական մանիպուլյացիաների միջոցով հեռացվեցին Սահմանադրական դատարանի երեք դատավորներ՝ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը։ Ի դեպ, վերջինս հետխորհրդային երկրների առաջին կին դատավորն էր ՄԻԵԴ-ում:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը թիրախավորվեց և ի վերջո հեռացվեց:

Այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակավ մերժեց իր դեմ դատական վճիռը կատարելուց, և ոչինչ տեղի չունեցավ: Ուշագրավ է, որ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին իբրև նվիրված, Եվրոպայի հետ կապակցված 46 կազմակերպություն ողջունեց դատական իշխանության այս զավթումը:

Հետևանքները ծանր են եղել. քաղաքական, հասարակական գործիչները, քաղաքապետերը, համայնքների ղեկավարները, իրավապաշտպանները և ակտիվիստները ենթարկվում են հետապնդումների, բանտարկության և խոշտանգումների: Ժողովրդավար երկիրը՝ Արցախի հանրապետությունը, ջնջվեց երկիր մոլորակի երեսից, և շուրջ 150,000 մարդ կորցրեց քաղաքացու իր իրավունքները»։