կարևոր
2893 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-22 18:04
Քաղաքական

Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է դրամական փոխհատուցումից

Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է դրամական փոխհատուցումից

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքի էջում գրում է.

«Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, Ադրբեջանին  հանձնված տարածքների համար դրամական փոխհատուցում ստանալ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղի բնակիչներից տեղեկացա, որ գյուղի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող,  սահմանազատման անվան տակ Ադրբեջանին միակողմանի կերպով, հանձնված տարածքների համար պետական բյուջեից դրամական փոխհատուցում ստանալ։ Նրանց հրաժարվելու պատճառը դրամական փոխհատուցման չափը չէ, այդ մարդիկ համոզված են, որ  իրենց պատկանող հողերը Ադրբեջանին  հանձնումը անօրինական, հակահայկական գործընթաց է»։