|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել:
ԱՄՆ-ը դեմ է քվեարկել, իսկ Հայաստանը՝ ձեռնպահ։
Բանաձևը դեէսկալացիայի, ռազմական գործողությունների արագ դադարեցման և Ուկրաինայի դեմ պատերազմի խաղաղ հանգուցալուծմանը կոչ է անում:
Բանաձևը հիշեցնում է Ուկրաինայի դեմ ագրեսիային ի պատասխան ընդունված իր համապատասխան բանաձևերի լիարժեք կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ՌԴ-ից պահանջը՝ անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից, և պահանջը, որ ՌԴ-ն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ, մասնավորապես՝ ցանկացած հարձակում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա: