կարևոր
3802 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-11-04 15:25
Քաղաքական

Իշխող ուժի ներկայացուցիչները Եվրանեսթի շրջանակներում կողմ են քվեարկել հակավրացական բանաձևին․ Քրիստինե Վարդանյան

Իշխող ուժի ներկայացուցիչները Եվրանեսթի շրջանակներում կողմ են քվեարկել հակավրացական բանաձևին․ Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Փաստորեն ինքնիշխանության անվան տակ իշխող ուժի ներկայացուցիչները Եվրանեսթի շրջանակներում կողմ են քվեարկել հակավրացական բանաձևին, որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է «ինքնահռչակ»:

Սա է այս մարդկանց քաղաքականությունը, հետևողականորեն փչացնել մեր հարաբերությունները բոլորի հետ, որ հետո ասեն՝ «որ ասում ենք Թուրքիայից ու Ադրբեջանից բացի այլ տարբերակ չունենք»»: