|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ հիշատակվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։
ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանը ցանկացել է բանաձևից հանել Ուկրաինայի դեմ ագրեսիայի մասին հիշատակումը, սակայն փաստաթուղթն ընդունվել է 122 կողմ ձայներով։
Ի թիվս այլ երկրների, բանաձևին աջակցել են նաև Հայաստանը, Ղազախստանը, Չինաստանը և Թուրքիան։ Բանաձեւին դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան եւ Հյուսիսային Կորեան։ Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և 15 այլ երկիր ձեռնպահ է մնացել։