Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի առաջարկած «Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի ռազմականացման խնդրի վերաբերյալ» բանաձևի ընդունմանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բանաձևին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 19 և ձեռնպահ՝ 66 պետություն:
Ռուսաստանից բացի, դեմ էին քվեարկել Բելառուսը, Հայաստանը, Ղրղըզստանը, Կուբան, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Նիկարագուան, Սերբիան, Սիրիան, Ֆիլիպինները, Մյանման, Լաոսը, Զիմբաբվեն, Կամբոջան, Սուդանը եւ Բուրունդին:
Բանաձևում, մասնավորապես, նշվում է. «Ղրիմում Ռուսաստանի զորքերի առկայությունը խախտում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ խաթարում է հարեւան երկրների եւ եվրոպական տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»: