ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր ընթացող հատուկ նիստի ընթացքում Ուկրաինայի տարածքում ՌԴ ռազմական օպերացիան դատապարտող բանաձև ընդունեց։ Փաստաթղթով, որն իրավաբանական ուժ չունի, ՄԱԿ-ը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել ռազմական օպերացիան Ուկրաինայի տարածքում՝ դուրս բերելով իր զորքերը հարևան երկրի տարածքից։
Բանաձևի օգտին է քվեարկել թվով 141 երկիր, դեմ 5 երկիր՝ ՌԴ-ն, Բելառուսը, Սիրիան, Սիրիան, Էրիթրեան և Հյուսիսային Կորեան։ Ձեռնպահ է քվեարկել 35 երկիր, այդ թվում Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Պակիստանը, Իրանը, Իրաքը և այլն։ Նշենք նաև, որ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։