Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովն ընդունել է բանաձև, որը դատապարտում է «Ռուսաստանի ապօրինի այսպես կոչված «հանրաքվեները»՝ անցկացված Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում գտնվող շրջաններում»:
Բանաձևը պահանջում է «չեղարկել այդ տարածքների բռնակցման մասին հռչակագիրը»:
Բանաձևն ընդունվել է ձայների 143 կողմ, 5 դեմ, 35 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Ձեռնպահ քվեարկած երկրների մեջ են նաև Հայաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:
Նշվում է, որ Ադրբեջանն ու Իրանը չեն մասնակցել քվեարկությունը: Թուրքիան եղել է կողմ քվեարկած պետությունների ցանկում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Կրեմլում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրեր է ստորագրել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ղեկավարների հետ՝ այդ տարածքները Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու վերաբերյալ։ Ավելի վաղ այնտեղ հանրաքվեներ են անցկացվել, շրջանների բնակիչները ձայների մեծամասնությամբ կողմ են արտահայտվել Ռուսաստանին միանալուն։
Ուկրաինան և Արևմուտքը դատապարտել են հանրաքվեները՝ կատարվածն անվանելով ՌԴ-ի կողմից ուկրաինական տարածքների բռնակցում: