Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Արցախից 2023 թվականին Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Տարոն Հակոբյանը ներկայացրել է պատմության այս օրը։
«37 տարի առաջ այս օրը՝ 1988 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ պատմական նստաշրջանը: Որոշում ընդունվեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:
Ի պատասխան արցախահայության արդարացի և իրավական որոշմանը՝ իրացնելու իր ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի հայաբնակ շրջաններում 1988 թ․ փետրվարից սկսվեցին հայ բնակչության ջարդեր և զանգվածային տեղահանություններ։ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը բռնի ուժով ճնշելու Ադրբեջանի քաղաքականության առաջին զոհը դարձավ Սումգայիթ քաղաքի հայ բնակչությունը։ Ինտերնացիոնալիզմի խորհրդանիշ համարվող քաղաքում 1988 թ․ փետրվարի 27-29-ը ոչնչացվում էր հայ բնակչությունը՝ բացառապես ազգային պատկանելիության համար։
Սումգայիթյան ջարդերը չարժանացան համարժեք քաղաքական և իրավական գնահատականի, ինչը նպաստեց Ադրբեջանում հակահայկական բռնությունների հետագա ծավալմանը և նոր ջարդերի իրականացմանը»։