կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-26 09:03
Հասարակություն

22 զոհ, որից 3-ը՝ կին. 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը

22 զոհ, որից 3-ը՝ կին. 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը
Ուղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը...
 
1992-ի հունվարի 26-ին գյուղի ինքնապաշտպանությունը ղեկավարում էր մասնագիտությամբ վարորդ Վաղարշակ Առուշանյանը, իսկ հակառակորդի գործողություններն անձամբ համակարգում էր Ադրբեջանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Թաջջեդին Մեհթիևը: Մարտական գործողությունների արդյունքում ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ հարձակման անցած հակառակորդը տալով 90-ից ավելի զոհ, հետ շպրտվեց ելման դիրքեր: Հայկական կողմը տվեց 22 զոհ, որից 3-ը՝ կին ... Գյուղը մնաց անառիկ:
 
Քարին տակի հերոսամարտից մոտ 28 տարի անց գյուղի պաշտպանության համար տեղի ունեցավ հերթական առճակատումը: Հայկական կողմի պաշտպանությունը համակարգում էին ակադեմիական որակավորմամբ հրամանատարներ, իսկ թշնամական ուժերի գործողությունները՝ ադրբեջանաթուրքական գլխավոր շտաբերի բարձրաստիճան պատասխանատուներ...
 
Բավականին անհասկանալի պայմաններում 2020թ. նոյեմբերի 4-ին ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ ամուր պաշտպանված Քարին տակն ընկավ... 

Երբեք ուշ չէ։
ՑԱՆԿԱՆԱԼ Է ՊԵՏՔ։
Հետ ենք բերելու...
Հայաստան, Արցախի Քարինտակ գյուղ։ 2020 թ. օկուպացված է Ադրբեջանի ԶՈւ կողմից, դեռ...
 
Ալվինա Աղաբաբյան
«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ