Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուղիղ 26 տարի առաջ տեղի ունեցավ Խոջալուի ռազմական հենակետի վնասազերծման օպերացիան:
Խոջալուն, որը 1995թ. վերանվանվել է Իվանյան, դարեր ի վեր պատմությանը հայտնի էր Խոնջանք անվամբ: Այն եղել է Արցախի հնագույն բնակավայրերից մեկը, որի մասին են վկայում Կարկառ և Գայլբեկ գետերի միջև տարածվող ուշ բրոնզե և վաղ երկաթե դարաշրջանների դամբարանադաշտում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված դամբարանաբլուրները: Բացի այդ գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են նաև վաղ միջնադարի եկեղեցու, գյուղատեղիների մնացորդներ, խաչքարերով գերեզմանների հետքեր: Կան վկայություններ, որ գյուղի մերձակայքում, Սյունիքից դեպի Կուր գետի ձախ ափը տանող մեծ ճանապարհի վրա Հայոց Արտաշես 1-ին աշխարհակալ թագավորը կառուցել է քարավանատեղեր, որտեղից էլ առաջացել է բնակատեղի «Խոնջանք» անվանումը, որը նշանակում է «հանգստի, իջևանի վայր»:
Մինչև 19-րդ դարի կեսերը գյուղը հայաբնակ էր: Դրանից հետո աստիճանաբար այստեղ սկսեցին հաստատվել ինչպես թուրքերը, այնպես էլ ռուսները: Հակառակ դրան, Ստեփանակերտը ԼՂԻՄ կենտրոն դառնալուց հետո, տեղաբնակ հայերը մաս-մաս տեղափոխվեցին մարզկենտրոն: Խոջալուի հայ բնակիչներն իրենց բնիկ տարածքը լրիվությամբ լքեցին 20-րդ դարի 60-ական թվականների վերջերին»: