|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վրաստանի Փարավանի լեռնանցքից դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհին սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն` ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով սահմանափակում է գործում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից 110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) ճանապարհահատվածում:
Ժամանակավորապես սահմանափակվել է նաև Ախալցխա-Նինոծմինդա հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունը բաց է։