կարևոր
403 դիտում, 17 րոպե առաջ - 2026-11-19 22:53
Հասարակություն

Ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը Լարս տանող ճանապարհին

Ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը Լարս տանող ճանապարհին

Վրաստանում ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով սահմանափակվել է բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա–Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում։

Սահմանափակումը գործում է ավտոճանապարհի 93-107-րդ կիլոմետրերի հատվածում՝ եղանակային անբարենպաստ պայմանների և երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտության պատճառով։

Նշված ճանապարհը Վրաստանը Ռուսաստանի հետ կապող հիմնական տրանսպորտային ուղիներից է և կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի միջազգային բեռնափոխադրումների համար։

Վրացական ավտոճանապարհների դեպարտամենտի տարածած տեղեկության համաձայն՝ սահմանափակումը վերաբերում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցներին։ Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է։

Սահմանափակման վերացման ժամկետի վերաբերյալ տեղեկություն չի հրապարակվել։