Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.31 |
EUR | ⚊ | € 412.82 |
RUB | ⚊ | ₽ 4.4703 |
GBP | ⚊ | £ 498.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Միանգամից նշենք՝ թուրքական ԶԼՄ-ները հայտնում են Սիրիայում երկու թուրքական ռազմաբազաների հայտնվելու հնարավորության մասին, եւ այդ հարցը դեռ համաժողովրդական քննարկման չի դրվում: Միեւնույն ժամանակ, Սիրիայի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ Դամասկոսը բաց է երկրում ռուսական ռազմական ներկայությունը շարունակելու համար, ներառյալ օդային եւ ռազմածովային բազաները Հմեյմիմում եւ Տարտուսում, եթե Սիրիան օգուտ ստանա դրանց պահպանումից՝ հավելելով՝ «քաղաքականության մեջ մշտական թշնամիներ չկան»՝ նկատի ունենալով գրոհայինների դեմ ուղղված ռուսական արշավանքները», - նշել է Տարասովը:
Ամերիկյան The Washington Post պարբերականին տված հարցազրույցում Սիրիայի ՊՆ նախարարը նշել է․ «Մոսկվայի վերաբերմունքը Դամասկոսի նկատմամբ զգալիորեն բարելավվել է քաղաքական փոփոխոթյուններից հետո, որոնց Սիրիան ականատես եղավ անցյալ տարվա դեկտեմբերին»: Նա պարզաբանել է՝ Սիրիայի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է Ռուսաստանի պահանջները՝ նշելով, որ երկու կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում համգործակցության ապահովման համար, որը ծառայում է երկու երկրների շահերին: Բացի ռուս-սիրիական փոխըմբռնումից, Սիրիայի վարչակազմը դիտարկում է նաեւ մի քանի երկրների հետ պաշտպանական համաձայնագրեր կնքելու հնարավորությունը եւ նուրբ բանակցություններ է վարում ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Թուրքիայի հետ երկրում իրենց ռազմաբազաների կարգավիճակի վերաբերյալ:
Անցյալ ամսվա վերջին Դամասկոս էր այցելել Ռուսաստանի պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորությամբ, այն ժամանակ հայտարարվում էր․ «ռուսական ռազմական ներկայության մասին համաձայնագիրը հետագա բանակցություններ է պահանջում», եւ որ «առայժմ ոչինչ չի փոխվել», եւ կողմերը պայմանավորվել են շարունակել ինտենսիվ խորհրդակցությունները, նշել է քաղաքագետը:
Անցած չորեքշաբթի Պուտինը նախկին ռեժիմի անկումից հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել իր սիրիացի գործընկերոջ հետ: Կրեմլը հայտարարել է՝ Պուտինը հաստատել է «Ռուսաստանի մշտական պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ մարդասրական օգնության տրամադրմանը», մինչդեռ ալ-շարան իր բաց տրամադրվածությունն է հայտնել «բոլոր կողմերին՝ ծառայելու Սիրիայի ժողովրդի շահերին եւ ամրապնդելու անվանգությունն ու կայունությունը Սիրիայում»: Միաժամանակ, Սիրիայի կենտրոնական բանկը հաստատել է սիրիական ֆունտով արտահայտված դրամական միջոցների ժամանումը Ռուսաստանից Սիրիա Դամասկոսի միջազգային օդանավակայանի միջոցով, իսկ նրա մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ «այդ միջոցների չափի եւ քանակի մասին շրջանառվող թվերն ընդհանրապես ճշգրիտ չեն»,- եզրափակել է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի