|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ճապոնական Օկինավայի պրեֆեկտուրայում ԱՄՆ-ի երկու ռազմական բազաները դարձել են SARS-CoV-2 կորոնավիրուսի օջախներ. հայտնում է ճապոնական «The Japan Times»-ը։
Պարզվել է, որ ընդհանուր առմամբ վարակվել է 62 մարդ. 39-ը Futenma ծովային կորպուսում, 22-ը՝ Camp Hansen- ում, ևս մեկը Camp Kisner-ում: Օկինավայում է գտնվում ԱՄՆ-ի հիմնական ուժերը, որոնք տեղակայված են Ճապոնիայում:
Պրեֆեկտուրայի նահանգապետ Դեննի Թամակին իրավիճակն անվանել է «ծայրաստիճան ցավալի» և ասել, որ իր համաքաղաքացիները ցնցված են բռնկման լուրից: Նա ասել է, որ լրջորեն կասկածում է այն միջոցառումների արդյունավետությանը, որոնք ԱՄՆ ռազմական ուժերն են ձեռնարկում համաճարակի դեմ:
Ըստ Թամակիի՝ կարանտինի ժամանակ զինվորները լողափում երեկույթներ են ունեցել իրենց հենակետերի պատերից դուրս, իսկ Անկախության օրը`հուլիսի 4-ին, նրանք դուրս են եկել զվարճանալու քաղաքային թաղամասերում` ակտիվ գիշերային կյանքով: ԱՄՆ զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ Օկինավայում գտնվող բոլոր զինծառայողներին այժմ արգելվում է առանց վերադասների հատուկ թույլտվության լքել իրենց վայրերը: