Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ-ը որոշել է գտնել նոր ռազմական գործընկեր՝ ի դեմս Հունաստանի: Ըստ Военное Обозрение պորտալի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, ԱՄՆ-ն ընդլայնում է ռազմական համագործակցությունը Հունաստանի հետ:
Contra Magazin-ը նույնպես հաղորդել է ԱՄՆ ռազմաբազաների նոր վայրի որոնման մասին:
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսի խոսքով՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև ռազմական համագործակցությունը հասել է «աննախադեպ բարձունքների» մակարդակի: Նախատեսվում է, որ Վաշինգտոնը և Աթենքը 2021 թվականի ամռանը կստորագրեն անվտանգության նոր պայմանագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի ամերիկացիների համար հունական տարածքում ռազմական միջոցառումներ անցկացնելու համար:
Վերլուծաբանների կարծիքով՝ Միացյալ Նահանգները նոր տեղ է փնտրում Միջերկրական ծովում՝ այդ երկրի և Թուրքիայի միջև տեղի ունեցած տարաձայնությունների պատճառով ռազմական բազաներ տեղակայելու նպատակով: Այս ֆոնին՝ Թուրքիայի հետ «լարված հարաբերությունների մեջ» գտնվող Հունաստանը պատրաստ է որպես այլընտրանք հանդես գալ Միացյալ Նահանգների համար:
Շատ հավանական է, որ ԱՄՆ զինուժն արդեն Հունաստանում նոր տեղ է ընտրում՝ Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերված զորքերի տեղակայման համար: