կարևոր
3403 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-20 12:19
Քաղաքական

Եթե Տավուշի գյուղերը հանձնեց, Հայաստանի մարմնի մեջ մտնելու են թուրքական ռազմաբազաները․ Թաթուլ Պետրոսյան

«Տավուշում առանձին անձանց կողմից կոնկրետ հարցեր հնչեցվեցին, որ իրենք ծնվել եւ ավելի քան 50-60 տարի ապրում են այդ հողում, ծննդական, անձնագիր են ստացել, տունուտեղ են ստեղծել: Ու մի՞թե իրենք իրենց տունուտեղը ստեղծել են Ադրբեջանում, ինչպես կամակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հայկական որեւէ հող չի հանձնելու: Ուրեմն այդ հողերը ո՞ւմն են եղել, եթե մարդը ծնվել այդտեղ, հայկական անձնագիր է ստացել: Կադաստրի վկայական էր Նիկոլը մեջբերում, իբր Հայաստանը չունի: Բայց մարդիկ բնակարաններ ունեն՝ օրինական կարգով ստեղծված: Ավելին, ես ուսումնասիրեցի իրավական ակտերի մասին սրանց հրապարակումները: Հիշում եք, որ սա հայտարարում էր, թե Արցախը վաղուց էր հանձնված թուրքերին եւ վկայակոչում էր 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը: Եվ հայտարարում էր, թե Սյունիքից այն կողմ ընկած հատվածը արձանագրված է որպես Ադրբեջանի տարածք: Բա հիմա, որ Տավուշի գյուղերն ուզում ես հանձնել, վարչատարածքային բաժանման մասին օրենքով դա ո՞ւմ է պատկանում»,- «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ հավելելով․ « Այդ գյուղերը այդ օրենքով ընդգրկված են Ադրբեջանի՞ կազմում: Իհարկե՝ ոչ: Դրանք ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում: Այդ գյուղերը հանձնվելուց հետո հարակից գյուղերը ևս դատարկվելու են: Ադրբեջանցիները այնտեղ քաղաքացիական բնակիչների չեն բերելու: Նրանք այդ գյուղերը վերածելու են կոնկրետ ռազմաբազաների: Այսինքն, Հայաստանի մարմնի մեջ մտնելու է թուրքական ռազմաբազա։ Ու Ադրբեջանը հսկելու և ղեկավարելու է ամբողջ տարածաշրջանը»,-ասաց նա։

«Փաշինյանը գնացել ու գյուղացիներին վախեցնում է, թե եթե այսօր-վաղը այդ գյուղերը չհանձնի, ապա մեկ շաբաթից պատերազմ է լինելու: Իսկ մարդկանց կոնկրետ հարցին, թե արդյո՞ք երաշխավորված է, որ հանձնելուց հետո պատերազմ չի լինի, երկրի ղեկավար կոչվածը պատասխանում է՝ հույս ունենանք, որ չի լինի»,- ասաց Թաթուլ Պետրոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։