|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Բացառվում է, որ Թուրքիան կունենա Ֆ-35 կործանիչներ. հունական Kathimerini օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում նշել է ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեզը:
«Այսօր գործող օրենքի շրջանակներում կկիրառվեն պատժամիջոցներ: Դա Ռուսաստանից ահռելի քանակությամբ սարքավորումների գնում է և աշխարհում գործունեություն ծավալող ցանկացած երկրի համար` պատժելի, այդ թվում` Թուրքիայի: Ոչ մի հնարավորություն չկա, որ մենք կունենանք Ֆ-35-ներ Ս-400-ների կողքին, որը միևնույն ժամանակ կարող է վերահսկողություն սահմանել Ֆ-35-ների տեխնոլոգիաների ցուցանիշների վրա: Այսպիսով, դա անհնար է»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ մի օր ԱՄՆ-ն իր ռազամաբազաները Թուրքիայից տեղափոխի Հունաստան, եթե Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները շարունակեն վատթարանալ, սենատորն ասել է. «Թեև ես չեմ հավատում, որ դա մի օր կպատահի, այնուհանդերձ, ԱՄՆ-ը կանի ամեն ինչ` պաշտպանելու իր ազգային անվտանգությունը, այդ թվում` իր ռազաբազաները»: