Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Facebook-ում գրում է.
«1934 թ-ից ի վեր առաջին անգամ Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարում՝ Այա Սոֆիայում,որը Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալի հրամանով1935 թ-ից գործում է որպես թանգարան, հնչեց մահմեդական ազանը...Այս ուշագրավ իրադարձությունը ուղիղ եթերով հեռարձակել է TRT Diyanet TV-ին... Թուրքական ԶԼՆ-ները նշում են,որ այդ արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի կրոնական գործերով նախարար Մեհմեթ Գյորմեզը...
Վերջին 4 տարիների ընթացքում ազանը հնչել է Այա Սոֆիայի մինարեթներից, բայց իմամները այդ ամենի համար օգտագործել են աղոթքի համար հատուկ նախատեսված սենյակը, որը գտնվել է մզկիթի վերածված եկեղեցու տարածքից դուրս... Իսկ ավելի վաղ մահմեդական Ռամադան տոնին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը հրահանգել էր ամեն օր Ղուրան կարդալ թանգարանի տարածքում, որին կտրուկ արձագանքել էր Հունաստանի ԱԳՆ-ն...
Այսպիսով,Թուրքիայի ֆաշիստ առաջնորդը կյանքի է կոչում իր վաղեմի երազանքը՝ Այա Սոֆիան կրկին դարձնել գործող մզկիթ...Հիշեցնեմ, որ ուղղափառ աշխարհի այն ժամանակների ամենամեծ եկեղեցին՝Սուրբ Սոֆիայի տաճարը, մզկիթի էր վերածվել քոչվոր բարբարոս թուրքերի կողմից 1453 թ-ին Կոստանդնուպոլսի գրավումից հետո...1985 թ-ին № 356 որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում...
11-րդ դարի սկզբին չպատժելով թուրքերին ամբողջ Եվրոպան և ուղղափառ աշխարհը \"ըմբոշխնեցին\" 1453 թ-ը...»: