Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 31-ին Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միության շրջափակում կազմակերպվել է հանդիսավոր արարողություն՝ նվիրված Սարդարապատի, Ղարաքիլիսայի ո Բաշ Ապարանի հերոսամարտերի հաղթանակներով պսակված Հայաստանի հանրապետության 99-ամյակին:
«Հայաստանի Առաջին հանրապետությունը հիմնադրվեց է հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում և գոյատևել է մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Հակառակ իր կարճատև կյանքին՝ սույն հանրապետությունն իր անգնահատելի և առանցքային դերակատարությունն ունեցավ հայկական պետականության շարունակականության գործում: Մայիսի 28-ը հայ Ժողովրդի համար հանդիսացավ որպես նոր կեանքի սկիզբ»,-բազման խոսքում ասել է հաղորդավար Արթին Քեշիշյանը:
Բանախոսական ելույթով է հանդես եկել նաև ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Սիմոնյանը, ով անդրադառնալով Մայիսյան հաղթական հերոսամարտերին և հայաստանի պետականության վերականգնմանը, 1918 թվականի մայիսի 28-ը որակել է որպես հայ ժողովրդի փրկության, վերածննդի, միասնականության, համազգային ոգու, հաղթանակի և նոր կյանքի ու ժամանակների տոն, որի շնորհիվ վերջնականապես փակվել են մեր դարավոր ստրկության դռները և սկիզբ առել հայկական պետականությունների պատմական դարաշրջանը:
Բանախոսն իր ելույթում հիշել է նաև հայկական պետականությունը վերականգնող սերնդի խորհրդանիշ Արամ Մանուկյանի վճռորոշ և առանցքային դերակատարության մասին: Նա իր խոսքում նշել է, որ ազատ, անկախ և միացյալ Հայաստանը անիրականանալի երազանք չէ, այլ՝ պարզապես անհրաժեշտ է այդ հարցում հավատ, նվիրում և անձնազություն:
Սիմոնյանն իր խոսքի վերջում ընդգծել է նաև վերջին 27 տաիների ընթացքում Հայ Յեղափոխական դաշնակցության՝ հայրենիքում ծավալած գործողությունը:
«Նորանկախ Հայաստանում Դաշնակցությունն իր գործունեությունն սկսել է երեք նշանաբանով՝ Արցախ, արդարություն և միասնություն: Դաշնակցությունը կանգնեց հայկական 3-րդ Հանրապետության և Արցախի անկախ պետականության կերտման ակունքներում: Այսօր ևս Արցախը Դաշնակցության գերխնդիրն է … Այն, ինչ ձեռք ենք բերել եւ շարունակում ենք պահել արյան գնով և պատերազմով, չենք կարող կորցնել քաղաքական-քարոզչական և դիվանագիտական ճակատներում: Հիմա՝ առավել քան երբևէ, անհրաժեշտ է մեր՝ միասնական լինելը, քանզի ամեն վայրկյան կարելի է պայթել փոթորիկը, ինչպես մեկ տարի առաջ»,-նշել է նա:
Ներկաների տոնական խանդավառությունը կրկնապատկել է երեկոյի գեղարվեստական բաժնով, որի ընթացքում հնչել են ազգային-հեղափոխական երգեր՝ Հայաստանից ժամանած երգիչ Աղասի Իսպիրյանի մենակատարմամբ: Երգչին կենդանի նվագակցությամբ ընկերակցել են Վարդան Կարապետյանն ու Արայիկ Միրզախանյանը: Ավանդույթի համաձայն՝ միջոցառումը եզրափակվել է հրավառությամբ:
Աղբյուրը՝ «Նոր Ջուղա»