|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկա կգտնվի Ֆրանսիայում հայկական ընկերությունների համակարգող խորհրդի կազմակերպած ընթրիքին, նա հաստատել է իր մասնակցությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՅԴ գործիչ Հրաչ Վարժապետյանը:
«Հունվարի 29-ին է լինելու ընթրիքը, Ֆրանսիայի նախագահն է ներկա լինելու, երեք խոշոր քաղաքների՝ Ֆարիզի, Մարսելի և Լիոնի քաղաքապետները, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, ՀՀ դեսպանը, ֆրանսիացի և հայ շատ անվանի գործիչներ։ Թուրք պատմաբան Թաներ Աքչամն է հրավիրված ընթրիքին, որը նաև կպարգևատրվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերված ներդրման համար։ Սա արդեն 4-րդ տարին է, որ Ֆրանսիայի նախագահը մասնակցում է ընթրիքին։ Ֆրանսուա Օլանդով սկսվեց և Մակրոնով կշարունակվի»,-նշեց նա։
Այս ընթրիքը, Վարժապետյանի խոսքով, կարևոր է հայկական լոբբինգի առաջմղման տեսանկյունից և հայկական համայնքի համար որպես միասնական ուժ հանդես գալու տեսանկյունից․ «Սա կարևոր է նախագահների մոտ հայկական լոբբինգի առաջմղման ուղղությամբ աշխատանքի առումով։
Այս ընթրիքին դրվում է նաև Ադրբեջանին արտադրանք և զենք վաճառելու խնդիրը, որի հետ հաշտ չենք։ Այս հարցը նախորդ տարի բարձրացվել է նախագահի առաջ, այս տարի ևս կդրվի»։