կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 17:40
Քաղաքական

Ներկայացվեց հերթական սուտը, թե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր Մեղրին հանձնել․ Նազարյան

ԱԺ ամբիոնը կրկին օգտագործվեց հերթական սուտը հանրությանը մատուցելու համար՝ իբր ինչ-որ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր Մեղրին հանձնել Ադրբեջանին ու փոխարենը  վերցնել Արցախը։ Բազմիցս և հրապարակային ու գրավոր խոսքով  բացատրվեց, որ այդպիսի բան չի եղել, բայց հանրությանը թյուրիմացության մեջ գցելու  ավանդույթի կողմնակիցները   շարունակում են նույն գործելակերպը՝ հույս ունենալով, որ ՀՀ մի քանի միամիտ  քաղաքացիներ կհավատան․ ԱԺ ամբիոնից հայտարարեց Գեղամ Նազարյանը։