կարևոր
307 դիտում, 2 ժամ առաջ - 2025-01-31 14:38
Հասարակություն

Ամոթ է, ստորությունը չափ ու սահման ունի․ Պեդրո Զարոկյան

«Պարոն Ավինյան, բարի գալուստ արձակուրդից, մի քիչ մտահոգված էի, կարծում էի չեք վերադառնալու»,- Երևանի ավագանու արտահերթ նիստին նման հայտարարությամբ հանդես եկավ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ դիմելով Ավինյանին։

«Լուրեր էին պտտվում, որ ՔՊ-ի վերնախավն ուզում է Ձեզ նշանակել Հայաստանի նոր դեսպան՝ Պակիստանի Հանրապետությունում, բայց, ճիշտն ասած, ես կարծում եմ՝ Վատիկանի դեսպանը Ձեզ ավելի շատ կսազի։ Ուրախ եմ, որ հետ եք եկել, ընդդիմությանը Դուք շատ պետք եք, շարունակեք մինչև մյուս ընտրություններ»,-ասաց Պեդրո Զարոկյանը։

Այնուհետև, անդրադառնալով տրանսպորտի սակագներին, Զարոկյանը հետաքրքրվեց՝ հիմա թանկացնում են, թե էժանացնում։
«150 դրա՞մ, գոնե 145 դնեիք, կամ 160, մի քիչ օրիգինալ լինեիք»,- ասաց Զարոկյանը՝ հիշեցնելով, որ տրանսպորտի գինը 150 դրամ առաջարկում էին դարձնել դեռ ՀՀԿ-ի օրոք։ Համակարգային կոռուպցիայի մասին խոսելով՝ Զարոկյանը կատակեց՝ արդեն գործ տվող է դարձել, քաղաքապետարանը համակարգային կոռուպցիայի վրա է ամբողջությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում