|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերևարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 13-ին։ Այդ մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Նույն աղբյուրներից տեղեկանում ենք, որ պաշտպանական կողմի միջնորդությունները մերժվել են, եւ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը բացարկ է հայտնել դատարանին՝ արձանագրելով, որ դատարանի կազմը շահագրգռված է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդման մեջ։ Բացարկը, ինչպես եւ սպասվում էր, մերժվել է։
Նշվում է, թե Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է դատարանին՝ խնդրելով պայմաններ ստեղծել իր պաշտպանյալի հետ կոնֆիդենցիալ հանդիպման համար, ինչի համար, իբր, պայմաններ ստեղծվել են։