կարևոր
1216 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-02-10 17:32
Աշխարհ

Ալիեւը, Թրամփը եւ ադրբեջանական գազը

Ալիեւը, Թրամփը եւ ադրբեջանական գազը
Նեթանյահուի ԱՄՆ այցի նախօրեին ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը Union Energy ընկերության հետ համաձայնագիր է կնքել իսրայելական «Թամար» նախագծում 10 տոկոս բաժնեմասային մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ: Այն Իսրայելի խոշորագույն օֆշորային գազային հանքավայրերից մեկն է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, իսկ SOCAR-ի մասնաբաժինը գազի արդյունահանման ոլորտում առաջինն է Ադրբեջանի սահմաններից դուրս: Հանքավայրի օպերատորն ամերիկյան Chevron-ն է, որը նպատակ է դրել մեկուկես անգամ ավելացնել Թամարի արտադրողականությունը։ Փորձագետները կարծում են՝ Ադրբեջանը կոնսորցիումի կազմում բարձրացնում է իր դերը՝ որպես տարածաշրջանի առաջատար խաղացողներից մեկը, որն ապահովում է էներգետիկ մատակարարումներ Եվրամիության երկրներ: Իրավիճակը մեկնաբանում է հայտնի արեւելագետ Ստանիսլավ Տարասովը:

«Իսկապես, Ադրբեջանի դուրս գալը էներգետիկայի ոլորտում Իսրայելի հետ կոոպերացիոն փոխգործակցության փուլ լուրջ նշան է Մերձավոր Արեւելքում նրա արտաքին քաղաքականության մեջ նոր տարրերի ի հայտ գալու համարՄյուս կողմից՝ Ադրբեջանը Եվրոպայում իր դիրքերն ամրապնդելու շանսեր է ստանում ոչ միայն բացառապես ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում: Այս առումով SOCAR ը դառնում է երկրի արտաքին քաղաքականության գործիքներից մեկըՊատահական չէ նաեւ այն, որ Ադրբեջանը Արեւելյան Միջերկրական ծով նետումը սկսել է իրականացնել ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանությն գալու պահին, Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի տարածաշրջանային բարդ իրավիճակում եւ չնայած թուրք-իսրայելական հարաբերությւոններում առկա բարդություններին: Եվ եթե Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները զարգանում են սինուսոիդային գծով.կողմերը մեկ բուռն հայհոյում են, մեկ արագ հաշտվում, սիկ Էրդողանը, հրապարակավ անիծելով Իսրայելին եւ հեռանալով նրանից, ոչ պաշտոնապես պահպանում է նրա հետ համագործակցությունը, ապա Իրանում իրադարձությունների նման զարգացումը զգուշավոր է ընկալվում, թեեւ ադրբեջանա - իսրայելական հարաբերությունների հիմնական ասպեկտները նրա համար գաղտնիք չեն: Այնուամենայնիվ, Ալիեւի խնդիրն այժմ Իրանի հետ հավասարակշռված եւ չափազանց նուրբ դիվանագիտություն կառուցելու ունակության մեջ է, քանի որ Թրամփի օրոք նավթն ու գազը շարունակում են մնալ գլոբալ քաղաքականության առանցքային գործիքները», - նշում է Տարասովը:

Ի դեպ, շարունակում է քաղաքագետը, Ալիեւը դեռ ԱՄՆ նախագահական ընտրությունների փուլում, ելույթ ունենալով Շուշիի երկրորդ գլոբալ մեդիաֆորումում, ասում էր՝ Ադրբեջանի հարաբերությունները հանրապետակա վարչակազմերի հետ շատ ավելի հաջող եւ արդյունավետ էին: Բացի այդ, նրան միշտ հաջողվել է Վաշինգտոնում լավ մատուցել ադրբեջանա-իսրայելական հարաբերւթյունները, որոնք ավելի քան երեսուն տարվա պատմություն ունեն:

«Այնուամենայնիվ, Կասպյան նավթն ու գազն ԱՄՆ-ի համար այլեւս չեն խաղում այն որոշիչ աշխարհաքաղաքական դերը, ինչպիսին այն եղել է 1990-2000-ական թվականներին: Սակայն Բաքուն ձգտում է առավելագույնը քամել գործիքակազմի ամբողջ շարքից, որպեսզի Թրամփին հիշեցնի տարածաշրջանում իր նշանակության մասին», - եզրափակում է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի