կարևոր
1909 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-02-07 14:15
Աշխարհ

Իսրայելը Գազան կհանձնի ԱՄՆ-ին

Իսրայելը Գազան կհանձնի ԱՄՆ-ին

Նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատվածի ճակատագրի վերաբերյալ նոր հայտարարություն է տարածել՝ ասելով, որ Իսրայելը Պաղեստինը կփոխանցի ԱՄՆ-ին: 

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ պաղեստինցիների վերաբնակեցումը պետք է լինի ժամանակավոր։

Թրամփը հանդես է եկել նոր հայտարարությամբ․

«Իսրայելը Գազայի հատվածը կհանձնի ԱՄՆ-ին մարտերի ավարտից հետո»,- գրել է նախագահը։ «Պաղեստինցիները կվերաբնակեցվեն շատ ավելի ապահով և գեղեցիկ վայրերում, և տարածաշրջանը կունենա նոր և ժամանակակից տներ»:

Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են հայտնվելու նման տները, սակայն ավելացրել է, որ պաղեստինցիները «հնարավորություն կունենան ապրել ապահով, լինել երջանիկ և ազատ»։

«Միացյալ Նահանգները, համագործակցելով զարգացման մեծ թիմերի հետ ամբողջ աշխարհից, դանդաղ և զգույշ կսկսի կառուցել այն, ինչը կլինի Երկրի վրա իր տեսակի մեջ ամենալավ և տպավորիչ նախագծերից մեկը: Ամերիկացի զինվորները դրա համար պետք չեն լինի: «Տարածաշրջանում կայունություն կհաստատվի». - գրում է Թրամփը։

Նրա խոսքերն ակնհայտորեն հակասում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարություններին, ով փորձել է բոլորովին այլ կերպ մեկնաբանել Թրամփի գաղափարները։

Ռուբիոն ասել է, որ Թրամփի առաջարկը թշնամական չէ, այլ «առատաձեռն» քայլ, որը ցույց է տալիս «Միացյալ Նահանգների պատրաստակամությունը ստանձնելու այս տարածքը վերակառուցելու պատասխանատվությունը»:

Պետքարտուղարության ղեկավարը կարծում է, որ Թրամփի գաղափարն այն է, որ Գազայի բնակիչները որոշ միջանկյալ ժամանակով լքեն տարածքը, մինչ փլատակների մաքրումն ու վերականգնման աշխատանքներն իրականացվեն։

Ի տարբերություն արաբական պետությունների և արևմտյան երկրների մեծ մասի՝ Թրամփի գաղափարները աջակցություն են գտել Իսրայելի կառավարությունում։ Երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ասել է, որ Գազայի բնակիչներին «պետք է տրվի ելքի և ներգաղթի ազատություն»։ Նա Իսրայելի պաշտպանության ուժերին հանձնարարել է համապատասխան պլաններ պատրաստել։