|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 21-ին Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, փորձել է հաշվեհարդար տեսնել Սամվել Բալասանյանի հետ, գնացել է նրա տան մոտ՝ կրակոցներ և հայհոյախառը սպառնալիքներ հնչեցնելով։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ։ Ու եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ հարձակումը եղել է Սերժ Սարգսյանի «նշանակած» քաղաքապետի վրա, ստացվում է, որ Ղուկասյաններն արդեն չեն վախենում հարձակվել Ս. Սարգսյանի վրա։
Ինչո՞ւ նախկին քաղաքապետը չի հանգստանում։ «Ժողովուրդ»-ի այս հարցին Վ. Ղուկասյանի եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը, պատասխանեց. «Վարդանը Հայաստանում չէ, չենք էլ ասել, որովհետև ինչ ասում են, սուտ է սաղ։ Ի՞նչ են ուզում մեզանից, էդ տղուն գել ու գազան են սարքել։ Էս Գյումրին կառուցեցինք, տվեցինք էս ստորներին, թողնենք գնա՞նք էստեղից։ Խելռցրել է էս ժողովրդին։ Ոչ շինթույլտվություն է տալիս մարդկանց, ոչ աշխատատեղ է բացում, թուլցրել է, էլի՛, լիժբը իր բիզնեսը լինի»։ Ըստ Գ. Ղուկասյանի՝ Ս. Բալասանյանը շատ է վախենում իրենցից, դրա համար էլ ցանկանում է վարկաբեկել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։