Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ Իսրայելի գործողություններից հետո Գազայի հատվածի հյուսիսային հատվածը կարող է անմարդաբնակ մնալ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով փորձագետներին ու տեղի բնակիչներին։
Ըստ Գազայի «Ալ-Ազհար» համալսարանի քաղաքագետ Մխայմեր Աբուսադայի, մարդիկ վերադառնալու տեղ չունեն, քանի որ անկլավի հյուսիսը «վերածվել է մեկ մեծ ուրվական քաղաքի», որը միշտ լի կլինի «մահվան և ավերածությունների հիշողություններով»: Oxfam America կազմակերպության մարդասիրական քաղաքականության հարցերով խորհրդական Սքոթ Փոլը նշել է, որ բավարար չէ մարդկանց գլխավերեւում տանիք տալը, որպեսզի Գազան բնակության համար պիտանի դառնա։ Այս դեպքում անհրաժեշտ է վերականգնել «փռերն ու հացահատիկի գործարանները, գյուղատնտեսությունը, ջրամատակարարումն ու կոյուղագիծը», որոնք ավերվել են Իսրայելի ռմբակոծությունից։
Ինչպես գործակալությանը հայտնել է Պաղեստինի իրավապաշտպան Al Mezan խմբի ներկայացուցիչ Ջուլիա Մարինին, «Տասնամյակներ կպահանջվեն, որպեսզի Գազայի հատվածը վերադառնա իր նախկին վիճակին»: RAND Corporation-ի քաղաքագետ Ռաֆայել Քոհենն ենթադրել է, որ անկլավի տեղահանված բնակիչները «երկար ժամանակ կապրեն վրաններում»։
Ըստ գործակալության՝ մինչ պաղեստինցիները հրապարակայնորեն մերժում են Գազայից դուրս տեղափոխվելու գաղափարը, ոմանք մասնավոր կերպով ընդունում են, որ չեն կարողանա այնտեղ մնալ նույնիսկ մարտերի ավարտից հետո: Ըստ Գազայի արվարձանի բնակիչներից մեկի, որին մեջբերում է AP-ն, ինքը և իր ընտանիքը երբեք տուն չեն վերադառնա, քանի որ նրանք, ովքեր կորոշեն դա անել, «կբախվեն ամենասարսափելի իրավիճակին, որը կարելի է պատկերացնել»: