Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Գազայի հատվածի վրա իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողությունների վերսկսման յոթերորդ օրը Խան Յունիս քաղաքի Նասեր բժշկական համալիրի ռմբակոծության պատճառով սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Բարհումին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
ՀԱՄԱՍ-ը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ նշելով․ «Մենք դատապարտում ենք հիվանդանոցի ռմբակոծումը, որն իսրայելական ռազմական հանցագործությունների վտանգավոր սրացման և միջազգային օրենքների ու նորմերի խախտման դրսևորում է»։
Ինչպես գրում են լրատվամիջոցները Իսրայելը մտադիր է լայնածավալ ցամաքային հարձակում սկսել Գազայի հատվածում։ Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ազգային անվտանգության նոր թիմի անդամները կարծում են, որ Գազայի որոշ հատվածների վերահսկումը վերջապես թույլ կտա իրենց հաղթել Իսլամական դիմադրության շարժմանը (ՀԱՄԱՍ)։
Իսրայելական ուժերը վերջին մի քանի ժամվա ընթացքում հարձակումներ են իրականացրել նաև Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող քաղաքների ուղղությամբ։
Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների վրա շարունակվող ռմբակոծությունների հետևանքով մարտի 24-ի լուսաբացին զոհերի թիվը հասել է 16-ի։