Փոխարժեքներ
07 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.83 |
EUR | ⚊ | € 411.16 |
RUB | ⚊ | ₽ 4.0793 |
GBP | ⚊ | £ 492.74 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
- Ալեքսանդր Բորիսովիչ, Ձեր կարծիքով, ինչի՞ հետ են կապված Ալիեւի վերջին կտրուկ հայտարարությունները, երբ նա փաստացի Հայաստանը ֆաշիստական պետություն անվանեց եւ խոսեց Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության, ինչպես նաեւ այն մասին, որ Հայաստանը պետք է կանգնեցնի վերազինման գործընթացը: Կարելի՞ է ակնկալել, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի:
- Միանգամայն ճիշտ է: Այստեղ դիրքերի խստացում նկատվում է անցյալ տարվա դեկտեմբերի վերջից, երբ միլի մեջլիսում հանդիսավոր կերպով շքանշաններով պարգեւատրեցին «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներին: Այս ամենն արվել է ընդգծված պետական մակարդակով։ «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը ժամանակակից Հայաստանի տարածքն է, ընդ որում, խոսքը ոչ թե Զանգեզուրի միջանցքի, այլ Հայաստանի արեւմտհան հատվածի մասին է: Այժմ Ադրբեջանի պաշտոնական տեսակետն այն է, որ դրանք բնիկ ադրբեջանական հողեր են, որտեղ ռուսները 18-19-րդ դարերում բնակեցրել են հայ բնակչությանը` այնտեղից վտարելով բնիկ ադրբեջանցիներին: Այնուհետեւ իրադարձությունները տեղի ունեցան Խորհրդային Միության փլուզման նախօրեին: Եվ այստեղ էլ այս թեման արծարծվում է մի պատճառով, քանի որ նախկինում անհայտ ձայնագրությունն այժմ տարածվել է ադրբեջանական բոլոր ալիքներով։ Սա տեսանյութ է, որն արվել է 1993 թ-ին Երկրապահի հիմնադիր համագումարում, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում է այն մասին, որ առանց Զանգեզուրից եւ Հայաստանի այլ վայրերից ադրբեջանական բնակչությանը վտարելու, հնարավոր չէր հասնել անկախության եւ ազատագրել Արցախը: Եվ սա ներկայացվում է հենց որպես ռասիզմի եւ ֆաշիզմի դրսեւորում, եւ այն, որ հայկական իշխանությունը, անկախ նրանից, թե ով էր ղեկավարում` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե ներկայիս անձը, իշխանություն է, որը ձգտում է ադրբեջանական բնակչության ցեղասպանության: Այստեղից էլ կարգախոսը` ապազգայնացում, ֆաշիստական պետության ոչնչացում, որը նրանց վտանգ է ներկայացնում: Եվ որպես դրա շարունակություն` ադրբեջանցի փախստականներին նախկին բնակության վայրեր վերադարձնելու կարգախոսն է:
Հայաստանում ադրբեջանցիների առավելագույն թիվը, որն արձանագրվել է 1979 թ-ի մարդահամարով, կազմել է 160 հազար: Այն դեպքում, երբ Ադրբեջանում 450 հազար հայ կար։ Բայց Ադրբեջանում բնակվող հայերի մասին ադրբեջանական կողմում ոչ ոք չի հիշում: Այժմ այդ փախստականների քարտեզագրությունը որոշվել է մինչ այժմ 400 հազար մարդու թվով, սակայն, ըստ երեւույթին, այդ թիվը կարող է աճել նաեւ հետագայում: Կարող ենք խոսել այն մասին, որ «Արեւմտյան Ադրբեջանի» վերադարձի կարգախոսը ենթադրում է նաեւ Հայաստանի տարածքի բնակեցում ադրբեջանական բնակչության կողմից: Այստեղից արդեն առաջանում է կիպրական սցենարը, երբ Կիպրոսի հյուսիս զանգվածաբար տեղափոխվում էին Թուրքիայից զինվորական թոշակառուներ։ Դե, իսկ հիմա, բնականաբար, այնտեղ բնակչությունն ունի համապատասխան աշխարհայացք։
Այնպես որ, այստեղ կարող ենք խոսել այն մասին, որ ադրբեջանական կողմի մաքսիմալիստական տեսակետը Թուրքիայի հետ համատեղ Հայաստանի ամբողջ տարածքը գրավելն է: Կամ էլ նրանք ուզում են այդ կերպ ճնշում գործադրել հայկական ղեկավարության վրա՝ հասնելու նորանոր զիջումների եւ արդյունքում Հայաստանը դարձնել Ադրբեջանից եւ Թուրքիայից կախյալ պետություն, որը ապառազմականացվելու է: Այդ պահանջն էլ արդեն հնչեցվել է: Այնպես որ, այստեղ իսկապես արմատականացում է ընթանում ադրբեջանական կողմից եւ, իհարկե, խաղաղության պայմանագրի կնքման որեւէ հեռանկար, որի մասին շատ է խոսվել անցյալ տարի, չկա:
Ադրբեջանական կողմն այժմ առավելապաշտական դիրքերում է: Այստեղից իսկապես կա հնարավորություն, որ նոր ռազմական բախումներ տեղի կունենան: Սահմանին փոխհրաձգությունների մասին հաղորդագրություններ արդեն եղել են. 2020-23-ակնների Ղարաբաղում պատերազմի փորձը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը լիովին կարող է կրկնել հակահարձակման այս սցենարը` ի պատասխան հայկական կողմի սադրիչ գործողությունների: Բայց դրա համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Քանի դեռ Հայաստանում դեռ գոյություն ունի Ռուսական 102-րդ ռազմաբազան, եւ քանի դեռ այնտեղ կան ռուս սահմանապահներ, յաանուամենայնիվ, լայնամասշտաբ գործողություններ պետք չէ սպասել:
Օրերս ԱՄՆ-ի հետ կնքվեց ռազմավարական գործընկերության կանոնադրություն: Ամենայն հավանականությամբ, ամերիկյան կողմը կփորձի հեռացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից։ Եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա ռուսական զորքերի դուրսբերումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր լայնածավալ պատերազմի հնարավորությունը կախված կլինի այն բանից, թե որքանով հուսալի կլինեն Հայաստանի անվտանգության արեւմտյան երաշխիքները: Եթե դրանք այնքան էլ հուսալի չլինեն, ապա Ադրբեջանն ու Թուրքիան կարող են կյանքի կոչել արմատական սցենարը, այսինքն` այն «Արեւմտյան Ադրբեջանի», որը նրանք համարում են բուն ադրբեջանական տարածք:
- Հավանականություն կա՞, որ Ալիեւի այս կոշտ հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը հիշի ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին։
- 2024 թ-ի փետրվարից Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է: Բազմաթիվ հայտարարույուններ են եղել այն մասին, որ ՀԱՊԿ-ն ու ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը: Արդեն շատ դժվար է հետ խաղալ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ անվերադարձության կետն շրջանցվել է: Հարցն այն է, թե արդյոք շարժումը կշարունակվի դեպի Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերում, թե նա կփորձի պահպանել սառեցված վիճակը` հավասարակշռումը ելքի եւ սառեցված անդամակցության միջեւ: Այժմ Միացյալ Նահանգներում վարչակազմի փոփոխության իրավիճակում, երբ ամբողջ հավաքական Արեւմուտքը դադար է վերցրել եւ սպասում՝ թե ինչ է անելու նոր վարչակազմը, ենթադրելի է, որ հնարավորություն կա առայժմ հավասարակշռել եւ շարունակել, վերջնականապես դուրս չգալ եւ չխզել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այստեղ եւ ելքը Եվրասիական տնտեսական միությունից։ Այս մասին շատ է խոսվում այն կապակցությամբ, որ արդեն պաշտոնապես ցանկություն է հայտնվել անդամակցել Եվրամիությանը: Հասկանալի է՝ Եվրամիություն մտնելը մոտ գործ չէ, բայց այն, որ նախանշված է զարգացման ուղղությունը, բացարձակապես անխուսափելիորեն կվերանայվեն վերաբերմունքը նաեւ Եվրասիական միության հետ, տնտեսական կապերը: Եթե շարժումն այդ ուղղությամբ շարունակվի, ապա, իհարկե, իրավիճակն Անդրկովկասում արմատապես կփոխվի։
- ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին։ Հասկանալի է՝ այս գործընթացը երկար տարիներ կտեւի։ Վրաստանի ու Թուրքիայի օրինակից տեսնում ենք, որ այս երկրները երկար տարիներ հերթ են կանգնել։ Ինչո՞ւ է Հայաստանն այս ուղղությամբ շարժվում։ Իսկապե՞ս Հայաստանն ակնկալիքներ ունի, որ իրավիճակն իր դեպքում այլ կերպ կզարգանա։
- Այստեղ պետք է խոսել Հայաստանի` որպես պետության, հայ բնակչության եւ իշխող վերնախավի շահերի մասին: Դա կարող է լինել բոլորովին այլ հետաքրքրություններ: Մենք տեսնում ենք Մոլդովայի եւ Ուկրաինայի օրինակով, թե որքանով է իշխող վերնախավը պատրաստ զոհաբերել սեփական պետությունն ու բնակչությունը: Դրա համար, եթե նիկլորը հետաքրքրություն ունի այդ ուղղությամբ առաջ գնալու, ուրեմն դրանից ինչ-որ շահ ունի: Ես դա կկապեի այն բանի հետ, որ շուտով կլինեն խորհրդարանական ընտրություններ, որոնք պաշտոնապես նշանակված են հաջորդ տարի:
Բայց Հայաստանում եւ Ադրբեջանում, ի դեպ, նույնպես մենք մի քանի անգամ տեսել ենք, երբ ընտրությունները հետաձգվում են ավելի վաղ ժամկետներով: Այստեղ, ըստ հարցումների, Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության մակարդակն այժմ նվազում է, եւ նրա համար կարեւոր է ներկայացնել տեսանելի նոր մեծ ձեռքբերումներ: Բայց այդ մեծ ձեռքբերումները կարող են լինել դեպի արեւմուտք շարժման տեսքով, որտեղ դա հարգված է, որտեղ Հայաստանը համարվում է իսկապես ժողովրդավարական երկիր, որի հետ նրանք մտադիր են զարգացնել տնտեսական, քաղաքական, ռազմական համագործակցւթյունը:Եթե պատկերացնենք, որ, ասենք, ընտրությունները կտեղափոխվեն այս տարվա կես, ապա նա հենց կարող է սերուցքը հեռացնել դեպի արեւմուտք շարժումից` մինչեւ բացասական հետեւանքների ի հայտ գալը: Իսկ եթե ընտրություններից հետո, որոնք նա ակնկալում է հաղթել եւ շարունակել իր կառավարումը եւս մի քանի տարի, ի հայտ գան այդ բացասական շարժումները, ապա բնակչության համար արդեն ուշ կլինի մտածել, որ սխալ է քվեարկել: Այնպես որ, այստեղ, ինձ թվում է, Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահագրգռվածությունը դրանում շատ կարեւոր դեր ունի:
- Շատ է խոսվում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանը ավելի շատ է շահում, քան մյուս անդամները։ Դա ավելացրեց ապրանքաշրջանառությունը, արտահանումը եւ այլն։ Հավանականություն կա՞, որ Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ կառաջարկեն նույնիսկ ԵՄ-ին անդամակցելուց առաջ։
- Ես չեմ կարծում, որ այստեղից կգնա նախաձեռնությունն այնքան ժամանակ, քանի դեռ չկա իրական շարժում դեպի Եվրոպական միություն: Ավելի շուտ ՀԱՊԿ գծով, որովհետեւ անդամակցությունը սառեցված է: ՀԱՊԿ կանոնադրությունը նման բան չի նախատեսում։ Հայաստանը դադարեցրել է անդամավճարների վճարումը եւ բոյկոտում է կազմակերպության գործունեությունը։ Եվ այստեղ արդեն հարց է առաջանում, թե ինչպես արձագանքել ՀԱՊԿ մյուս անդամներին։ Առայժմ արձագանքն ընդգծված հանգիստ է, սահմանափակվում է հայկական ղեկավարությանը ուղղված կոչերով` կողմնորոշվելու` մնալո՞ւ է ՀԱՊԿ-ում, թե՞ դուրս է գալիս: Հայաստանի ղեկավարությունը դադար է պահում, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին պաշտոնապես չի հայտարարում:Բայց այստեղ Արարատ Միրզոյանի այցի եւ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրման հետ կապված կարելի է ակնկալել, որ ամերիկացիները, եթե Նիկոլ Փաշինյանին համառորեն խորհուրդ տան դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ գործն արդեն տանել ռուսական զորքերի դուրսբերման ուղղությամբ, ապա հայկական դիրքորոշումը կարող է հստակեցվել այն առումով, որ կհայտարարվի ՀԱՊԿ-ից պաշտոնապես դուրս գալու եւ հետո ռուսական ռազմական ներկայությունը վերացնելու մտադրությունը: Բայց դրա համար պետք է այդ ամենն անցկացնել խորհրդարանով, համապատասխան օրենքներ ընդունել եւ այլն: Դա միանգամայն իրագործելի խնդիր է Նիկոլ Փաշինյանի բովայեւիչի համար, քանի որ նա խորհրդարանում ունի ձայների մեծամասնությունը: Եվ խորհրդարանը դա կարող է կառավարել իր ցանկությամբ:
- Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում որոշակի լարվածություն կա նաեւ ավիավթարի հետ կապված։ Ինչի՞ է հասնում Ալիեւը իրավիճակի սրմամբ.
- Ալիեւը վարում է նույն քաղաքականությունը, ինչ Թուրքիան: Այսինքն` ահա այսպիսի ընդգծված հարձակողական դիրքորոշում, որտեղ նույնիսկ ոչ թե հակառակորդներին, այլ իրենց գործընկերներին միշտ ավելի մեծ պահանջներ են ներկայացվում։ Բայց միեւնույն ժամանակ, երբ տեղի է ունենում ռուս խաղաղապահների գնդակահարումը եւ ռուսական ուղղաթիռի խոցումը, ապա այստեղ նրանք սահմանափակվում են նվազագույն ներողություն խնդրելով, եւ դրանով գործը փակվում է:
Նայեք Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները եւ Թուրքիայի եւ Սիրիայի քրդերի միջեւ արդեն սկսված ռազմական գործողությունները, որոնց աջակցում են ամերիկացիները, իրավիճակը քիչ կանխատեսելի են դարձնում Թուրքիայի այն սահմանին: Իսկ այստեղ Ադրբեջանն էլ ունի «հայկական խնդիրը» լուծելու միանգամայն ակնհայտ մտադրություն։ Նրանք կարծում են«հայկական խնդիրն» իրենց համար Հայաստանի տարածքն ու Հայաստանը որպես պետություն որպես գործիք օգտագործելու հնարավորությունն է արտատարածաշրջանային տերությունների ձեռքում: Դա առաջին հերթին Ֆրանսիան է, որի հետ Ադրբեջանն այժմ աննախադեպ սրել է հարաբերությունները: Պետք է խոստովանել՝ կա հավանականություն, որ Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում սահմանները կարող են փոխվել: Այժմ մենք անցնում ենք աշխարհակարգի նոր համակարգի ստեղծման շրջանը։ Դա միշտ չափազանց ցավոտ է եւ հղի է մեծ պատերազմներով ու կորուստներով: Ղարաբաղում մենք դա տեսնում էինք հստակ։ Կշարունակվի այդ գործընթացը, թե ոչ, առաջին հերթին կախված է, թե որքան խելամիտ կլինեն Հայաստանի կառավարության գործողությունները:
- Ձեր կարծիքով, ի՞նչ էր վկայում Նիկոլ Փաշինյանի արձագանքը Ալիեւի կոշտ հայտարարություններին։
- Դա վկայեց՝ Նիկոլ Փաշինյանը հույս ունի հետագայում էլ զիջումների ճանապարհով ինչ-որ խաղաղ փոխզիջման հասնել Ալիեւի հետ, հասնել Թուրքիայի հետ իրավիճակի կարգավորմանը: Ըստ երեւույթին, դա նոր տարածքային զիջումների կգնա սահմանագծման գործընթացում։ Բայց հույս դնել այն բանի վրա, որ հնարավոր կլինի նման մանր զիջումներով լուծել Ադրբեջանի հետ խնդիրը եւ Ադրբեջանին ու Թուրքիային դարձնել Հայաստանի բարեկամ պետություններ, ինձ թվում է, միամտություն է առանց այն բանի, որ Հայաստանում լինեն անվտանգության հուսալի երաշխիքներ: Արդյո՞ք անվտանգության հուսալի երաշխիք կդառնա Արեւմուտքի հետ գործընկերությունը։ Ինչպե՞ս են իրականացվելու այդ երաշխիքները։ Արդյո՞ք բավարար կլինի եվրոպական դիտորդների առաքելությունը, որը տեղակայված է: Որքանո՞վ նրանք իրապես կկարողանան երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Թե՞ Հայաստանում ամերիկյան ռազմաբազա կտեղակայվի։ Կրկին հարց է ծագում՝ սիկ ինչպե՞ս դրան կվերաբերվի Իրանը, որքանո՞վ դա կողջունի Թուրքիան, որի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ այժմ շատ լարված են, բայց Ռուսաստանն էլ, իհարկե, չի կողջունի իրադարձությունների նման զարգացումը: Այնպես որ, իրավիճակն այժմ նման խաչմերուկում է, եւ, հավանաբար, առաջիկա տարիներին կկողմնորոշվի Հարավային Կովկասի այն քաղաքական քարտեզը, որն ի վերջո կձեւավորվի:
Աղբյուրը՝ fondres.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի