|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ-ն աշխատել է Միջին Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրներում վտանգավոր պաթոգենների գործառույթների ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ Զինված ուժերի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կիրիլովի խոսքով՝ փաստաթղթերի վերլուծությունը, որոնց մի մասը ստացվել է հատուկ ռազմական գործողության ընթացքում, ցույց է տվել, որ հետազոտություններին մասնակցել են ամերիկյան խոշոր դեղագործական ընկերություններ:
Պաշտպանության նախարարությունը, ինչպես նշել է նա, բազմիցս նշել է ամերիկյան երկակի նշանակության ծրագրերի ռիսկերը, որոնք Վաշինգտոնն իրականացնում է ոչ միայն իր երկրի տարածքում: ԱՄՆ-ում էլ պնդում են, որ բոլոր հետազոտություններն իրականացնում են բացառապես ԱՄՆ-ի եւ գլոբալ կենսանվտանգության շահերից ելնելով, հավելել է Կիրիլովը: