Փոխարժեքներ
05 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.58 |
EUR | ⚊ | € 413.36 |
RUB | ⚊ | ₽ 4.0404 |
GBP | ⚊ | £ 497.27 |
GEL | ⚊ | ₾ 140.63 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե այլ տարբերակներ չլինեն։ Այս մասին հայտարարել է Զելենսկին բրիտանացի հեռուստահաղորդավար Պիրս Մորգանին տված հարցազրույցում։
«Եթե սա միակ տարբերակն է, որով մենք կարող ենք խաղաղություն բերել Ուկրաինայի քաղաքացիներին և չկորցնել մարդկանց, ապա մենք անպայման կգնանք դրան»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Պուտինի նկատմամբ իր վերաբերմունքն այս դեպքում էական չէ:
«Ի՞նչ տարբերություն, թե ես ինչ եմ զգում նրա նկատմամբ, ես նրա հետ բարի չեմ լինի, ես նրան թշնամի եմ համարում, և, անկեղծ ասած, կարծում եմ, որ նա ինձ էլ է թշնամի համարում», - նշել է նա։
Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան ներկայումս հնարավորություն չունի վերադարձնելու Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքները, քանի որ չի կարող «միլիոնավոր մարդկանց կորցնել հանուն մի արդյունքի, որը դեռ փաստ չէ տեղի կունենա՞, թե՞ ոչ»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Կիևը երբեք չի ճանաչի Մոսկվայի ինքնիշխանությունը Ղրիմի, Դոնբասի, Զապորոժիայի և Խերսոնի շրջանների նկատմամբ։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Զելենսկիին չի համարում Ուկրաինայի օրինական նախագահ, որը կարող է խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Նրա խոսքով, Գերագույն Ռադայի նախագահը կարող է ներկայացնել Ուկրաինան բանակցություններին։ Զելենսկին պատասխանել է, որ «Պուտինը ևս մեկ անգամ հաստատել է, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում է պատերազմը երկարացնելու համար»։
2022 թվականի հոկտեմբերին Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով հրաժարվում է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, մինչ Պուտինը նրա նախագահն է։ 2024 թվականի դեկտեմբերի 8-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ «խաղաղ հետագիծ» մտնելու համար Ուկրաինայի նախագահին միայն պետք է վերացնել ռուսական կողմի հետ բանակցությունների արգելքը և հանձնարարել վերադառնալ երկխոսության՝ հիմնվելով Ստամբուլի պայմանավորվածությունների վրա։
Հունվարի 25-ին Զելենսկին բացատրել է, որ Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների արգելքի նպատակը Ուկրաինայում անջատողականության դադարեցումն է։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ չգիտի, թե ինչ ձևաչափով են անցնելու հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, և առաջարկել է, որ դրանց կմասնակցեն Ուկրաինան, ԱՄՆ-ը, Եվրոպան և Ռուսաստանը։
Հունվարի 24-ին Պուտինը ռուս լրագրող Պավել Զարուբինին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցություններին։