կարևոր
1789 դիտում, 9 ժամ առաջ - 2025-10-17 23:31
Աշխարհ

Ես պատրաստ եմ Պուտինի հետ շփվել «ցանկացած ձևաչափով». Զելենսկի

Ես պատրաստ եմ Պուտինի հետ շփվել «ցանկացած ձևաչափով». Զելենսկի

Մենք խաղաղություն ենք ուզում, Պուտինը չի ուզում, մենք պետք է ճնշում գործադրենք նրա վրա։ Ըստ  УНИАН գործակալության՝ դրա մասին Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք հասկանում ենք, որ Պուտինը պատրաստ չէ, բայց վստահ եմ, որ ձեր օգնությամբ մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմը։ Եվ մեզ դա իսկապես անհրաժեշտ է։ Մենք տեսնում ենք, որ նրանք մարտադաշտում որևէ առաջընթաց չեն գրանցում, և դա լավ է։ Կարծում եմ՝ նրանց բանակը ներկայում մեծ կորուստներ է կրում, տնտեսական և մարդկային առումով։ Ըստ իս, դա շատ կարևոր պահ է»,- ընդգծել է Զելենսկին։