|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին պատրաստ է բանակցել ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտարարել է Զելենսկիի խորհրդական, ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Դանիլյուկը. հայտնում է РИА Новости-ն:
«Միանշանակ պատրաստ է: Ցանկացած բանակցությունների պետք է նախապատրաստվել: Չկա որևէ մեկը, որն ուղղակի, առանց նախապատրաստվելու, պատրաստ է նման մակարդակի բանակցություններ վարել»,- ասել է նա` պատասխանելով համապատասխան հարցին:
Խորհրդականը նաև հավելել է, որ Զելենսկիի կոմպետենտ լինելու հարցը կհանվի, երբ ձևավորվի նրա թիմը: