Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարություն է տարածել այն մասին, որ Ղրիմի վերադարձի դիմաց պատրաստ է հարյուր անգամ սեղմել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է mk.ru-ն՝ վկայակոչելով «նորմանդական ձևաչափով» անցկացված բանակցությունների ժամանակ Պուտինի ձեռքը սեղմելու մասին հարցին պատասխանը:
«Այո, էլ ինչպե՞ս կարելի է այլ կերպ հանդիպել բարձր մակարդակով, ինչպե՞ս է հնարավոր առանց դրա երկխոսություն սկսել, պայմանավորվել: Մենք շատ բան ենք որոշել, և արդյունքը կտեսնենք մինչև տարեվերջ»,- մանրամասնել է Զելենսկին ու հավելել, որ ուկրաինական կողմը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսել որովհետև ցանկանում է վերջ տալ պատերազմին:
«Եթե վաղը հողը՝ Դոնբասը, վերադարձնեն, պատրաստ եմ տասն անգամ, իսկ եթե Ղրիմը, ապա պատրաստ եմ հարյուր անգամ սեղմել ձեռքը: Հանուն արդյունքի ամեն ինչի պատրաստ եմ»,- ամփոփել է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պուտինը դրական է գնահատել Զելենսկիի հետ հանդիպումը: