կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-04 22:40
Արցախ

Չարորակ հիվանդությունների բուժումն Արցախում իրականացվում է պետպատվերի շրջանակներում

Չարորակ հիվանդությունների բուժումն Արցախում իրականացվում է պետպատվերի շրջանակներում

Չարորակ հիվանդությունների բուժումն տարիներ շարունակ Արցախում իրականացվում է պետպատվերի շրջանակներում, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտություն է առաջանում թանկարժեք դեղամիջոցներով բուժում:

Այս  մասին    «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել  է  Ստեփանակերտի  «Հանրապետական  բժշկական  կենտրոն»-ի  ուռուցքաբանական  ծառայության  ղեկավար  Արմեն  Հայրիյանը՝  նշելով, որ   նման դեպքերում  էլ  քաղաքացիներն   անհրաժեշտ   բժշկական    փաստաթղթեր   են  ներկայացնում,  և  ԱՀ  առողջապահության    նախարարությունը    մինչև  50  %-ի  ֆինանսական   ծախսերի  փոխհատուցում  է  կատարում:
 
Ա.  Հայրիյանի    խոսքով՝  Արցախում  արդեն  մի  քանի  տարի  է, ինչ  կազմակերպվում  են   քաղցկեղի  դեմ   պայքարի տարբեր  ակցիաներ:Օրինակ, ԱՀ  առողջապահության   նախարարության  կողմից  տարիներ  շարունակ   մարտի 8-ից  ապրիլի  7-ը՝  Կանանց  տոների միամսյակի կապակցությամբ    անց  են   կացվում  անվճար   հետազոտություններ 
«Բուժանձնակազմի    համար  կազմակերպում  ենք   տարբեր  սեմինարներ,   դրանց  թեմաները  վերաբերում  են  քաղցկեղի  դեմ  պայքարի   պրոֆիլակտիկ  աշխատանքներին:  Այս  տարի էլ կշարունակենք  նաև  մի  շարք   սկրինինգային   աշխատանքներ.  կներդնենք    նաև  նոր  սկրինիգային   ծրագրեր: Տարվա   ընթացքում    այցելություններ   ենք  կազմակերպում  դեպի   շրջաններ՝ ներկայացնում քաղցկեղի   դեմ  պայքարի  առաջնային  օղակի   կատարվելիք  աշխատանքնները   և այն ախտանիշները,որոնց առկայության դեպքում   հիվանդները   պարտավոր  են    դիմել     բժիշկների: Շրջանային  հիվանդանոցներում  նախատեսում  ենք   իրականացնել   հիվանդների   ընդունելություն  և  հետազոտություն:Սկրինինգային  աշխատանքների  գերնպատակը  հիվանդության  վաղ  հայտնաբերելիությունն  է»,-մանրամասնել է  Ա.  Հայրիյանը՝  ավելացնելով, որ,  ինչպես   ողջ  աշխարհում, այնպես  էլ   Արցախում,     քաղցկեղով  հիվանդների   թիվն  աճում  է:
 
Խոսելով  քաղցկեղի  հիվանդության  առաջացման   պատճառների  մասին՝   Ա.  Հայրիյանն  ասել է, որ   կան այդ   հիվանդությանը  նպաստող  մի  շարք     գործոններ, որոնցից   են   ծխախոտի   չարաշահումը, որի  արդյունքում     առաջանում  է  թոքերի, բերանի  խոռոչի  լորձաթաղանթի,  շրթունքների   ուռուցքներ:   Մեծ  նշանակություն  ունի   նաև  սննդակարգը, առողջ  ապրելակերպը, որոնք   ևս հիվանդության  առաջացման  պատճառներ  են:
 
«Կանանց  մոտ   առավել   հաճախ  հանդիպող  չարորակ  հիվանդությունները  կրծքագեղձի  և  սեռական  օրգանների՝  հիմնականում  արգանդի   վզիկի, ձվարանների   ուռուցքներն  են: Ամբողջ  աշխարհում  այս  հիվանդությունը  տարեցտարի   երիտասարդանում  է»,-տեղեկացրել  է ուռուցքաբանության   ծառայության ղեկավարը: