Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Դա խմբակցությունում քննարկվող հարց է. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին` եթե գլխավոր դատախազը հրաժարական չտա, ի՞նչ են պատրաստվում անել:
Հարցին՝ անվստահություն կհայտնե՞ն, նա պատասխանեց. «Մենք չենք քննարկել: Համենայն դեպս, ԱԺ-ում մեծամասնությունից ավելի ձայներով ընտրում են գլխավոր դատախազին: Եթե գլխավոր դատախազը հրաժարական տա, այն ժամանակ կսկսվի»:
Մարուքյանը հավելեց, որ իրենք օրակարգում չունեն ինչ-որ պաշտոնյաների անվստահություն հայտնելու հարցեր, բայց ունեն կոնկրետ հարցեր, որ հնչեցում են, սակայն որոնց պատասխանները չեն գոհացնում որևէ մեկին:
Հարցին՝ գլխավոր դատախազի թեկնածուներ ունե՞ն, իր անունն էր շրջաառվում, պատգամավորն արձագանքեց, որ նման քննարկում չի եղել: «Չգիտեմ` որտեղից մամուլում նման նյութ էր եղել և այդպիսի քննարկում: Ես չեմ հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին, և այն, ինչ հիմա տեղի է ունենում, դրա հետ կապ չունի»,- ասաց նա: