Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել, ըստ որի` aզգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը։
Թրամփի հավաստմամբ՝ այս հինգ թեկնածուներն էլ խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու մեծ ցանկություն ունեն։
«Կա հինգ թեկնածու, որոնց հետ ծանոթացել եմ վերջին 3 տարիների ընթացքում և որոնց համարում եմ բարձր որակավորում ունեցող մասնագետներ»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը ու տեղեկացրել նաև, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը հայտնի կլինի հաջորդ շաբաթ։
Ինչ վերաբերում է այդ պաշտոնից Ջոն Բոլթոնի ազատմանը, ապա ԱՄՆ նախագահը նշել է, որ Բոլթոնը վարչակազմի մի շարք աշխատակիցների հետ ընդհանուր լեզու չի գտել և «մի քանի լրջագույն սխալներ է թույլ տվել»։
«Իրականում ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Բոլթոնի հետ, սակայն նա ընդհանուր լեզու չէր գտնում վարչակազմից մարդկանց հետ, որոնք ինձ համար կարևոր նշանակություն ունեն»,- ասել է Թրամփը: