կարևոր
937 դիտում, 1 օր առաջ - 2025-01-28 19:27
Հասարակություն

Ավտովթարից զոհվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Ղազախստանի թեմի առաջնորդը

Ավտովթարից զոհվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Ղազախստանի թեմի առաջնորդը

Հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը Նիժնի Նովգորոդի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) Ղազախստանի Կոկշետաու թեմի առաջնորդ Սերապիոն արքեպիսկոպոս Կոլոսնիցինը: Դեպքի մասին հայտնում է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը։

Եպիսկոպոսը Ղազախստանի Կոկշետաու քաղաքից մեկնում էր Մոսկվա՝ մասնակցելու Սուրբ Ծննդյան աղոթքներին և Նիժնի Նովգորոդի շրջանի Մ12 մայրուղու հարակից Պիլնա գյուղի մոտ վթարի է ենթարկվել։ Սերապիոնը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել և տեղում մահացել։

Կոկշետաուի Հարության տաճարի հոգևորական Հիերոմոն Եվլոգին (Շչերբակ) հոսպիտալացվել է ուղեղի ցնցումով։

Հայր Սերապիոնը 1989-1993 թվականներին սովորել է Մոսկվայի աստվածաբանական ակադեմիայում։ 2013 թվականի հոկտեմբերի 2-ի Սուրբ Սինոդի որոշմամբ ընտրվել է Կոկշետաուի և Ակմոլայի եպիսկոպոս։ 2022 թվականի մայիսի 6-ին Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում պատարագի ժամանակ պատրիարք Կիրիլը նրան բարձրացրել է արքեպիսկոպոսի աստիճանի։