|
Փոխարժեքներ
22 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
Մոսկվայի և համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ծննդյան 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում, նոյեմբերի 21-ին Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Վասիլի Մար Թոմաս Մատթեոս 3-ը նրան ուղեկցող պատվիրակությունը հյուրընկալվեց Մոսկվայի հայկական եկեղեցում:
Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը հյուրերին դիմավորեց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, որտեղ կատարվեց համատեղ աղոթք, ապա հյուրերը շրջայց կատարեցին եկեղեցուն կից գործող «Տապան» թանգարանում:
Եզրաս սրբազանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այցը երկու հնագույն Արևելյան քրիստոնեական եկեղեցիների հոգևոր մերձեցման և եղբայրության խորհրդանիշ է:
Կաթողիկոս-պատրիարքն ափսոսանք հայտնեց, որ այցի շրջանակում չի կարող անձամբ հանդիպել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ՀՀ իշխանությունների կողմից երկրից մեկնելու հանիրավի արգելքի պատճառով: Վասիլի Մար Թոմաս Մատթեոս 3 կաթողիկոս-պատրիարքը ցավ հայտնելով իրավիճակի կապակցությամբ՝ հույս հայտնեց, որ ապագայում հնարավորություն կստեղծվի անմիջական շփման համար:
«Մեզ միավորում են նույն հավատքը և քրիստոնեական եղբայրության դարավոր կապերը: Այս դժվարին պահին մենք աղոթում և զորակցում ենք Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներին»,-ասաց կաթողիկոս-պատրիարքը:
Հանդիպման ավարտին կատարվեց նվերների փոխանակում: