|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
«Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով ՀՀ վարչապետը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները, օրենքով եկեղեցին անջատ է պետությունից»,- հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցին։ Այս մասին հայտնում է հայտնում է ArmeniaSputnik-ը։
Հայ ժողովուրդը եկեղեցուն վերաբերվում է մեծ հարգանքով և Նիկոլ Փաշինյանին չի տվել այն իր հայեցողությամբ բարեփոխելու լիազորություն, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը։
«Աշխարհիկ պետության քաղաքական գործիչը իրավունք չունի միջամտել եկեղեցական կյանքին, որը որոշվում է եկեղեցու կանոնական օրենքներով։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և ընդգծում, որ դրանք օժտված են ինքնավարությամբ և անջատ են պետությունից»։