Փոխարժեքներ
27 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.36 |
EUR | ⚊ | € 418.44 |
RUB | ⚊ | ₽ 4.1077 |
GBP | ⚊ | £ 497.67 |
GEL | ⚊ | ₾ 138.8 |
Yerevan.Today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է.
«Բայց ջոկել եք չէ՞, որքան անիմաստ է Նիկոլի հարցազրույց նայել ու իբր ինչ-որ բան հասկանալ-իմանալը: Նու դե օրինակի համար. ասում է՝ իրենց պլաններում արտահերթ ընտրության գնալ չկա... Ի՞նչ է մտածում միջին վիճակագրական քաղաքական գործիչը, քաղաքագետը, լրագրողը, ուղղակի հետաքրքրված քաղաքացին: Է դե հիմա ասում է պլաններում չկա, վաղը կասի՝ կա:
Նույնը՝ մնացյալ թեմաներով․ եթե մարդն արդեն այդպիսի ըկալում ունի, որ իր խոսքը կոպեկի արժեք չունի, էլ ի՞նչը վերլուծես, խորանաս, մեկ է՝ անիմաստ է, էսօր սենց է ասում, վաղը դեմքի նույն վստահությամբ կասի հակառակը:
Իսկ առհասարակ, հենց սա էլ, իմ կարծիքով բնութագրում է որպես քաղաքական մահ․ խոսում ես, բայց ոչ ոք չի հավատում, լուրջ չի վերաբերում, բոլորը սպասում են՝ երբ է վերջանալու այս անենը (իշխանության դեպքում՝ որքան հնարավոր կլինի դեռ ձգել):
Դե տեսեք, իշխանական քարոզիչներն էլ այն իրավիճակում են, էն որ վերջին շունչը փչելուց առաջ արձանագրում են, թե նայեք՝ քրտնեց՝ էդ լավ ա: Ինչ է, էդպես չէ՞»։