կարևոր
22282 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-14 18:44
Տնտեսական

Բյուջեում փող չկա, բայց ՔՊ-ականները չեն ուզում իրենց գոտիները ձգել․ Սևակ Հակոբյան

Բյուջեում փող չկա, բայց ՔՊ-ականները չեն ուզում իրենց գոտիները ձգել․ Սևակ Հակոբյան

YerevanToday-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Հազար անգամ նշել ենք, որ Փաշինյանի կառավարությունն ամեն նիստի ժամանակ չզեկուցվող, այսինքն՝ թաքուն հարցերով ի վնաս ժողովրդի որոշումներ է կայացնում։ Հետո, արդեն, երբ այդ որոշումը պետք է սկսի աշխատել, մի երկու օր առաջ իրազեկում են հանրությանը, թե գիտե՞ք, արդեն այսինչ հարկը, տուրքը, տուգանքն ու եսիմինչը ավելանում են։

ՊԵԿ-ը հայտնում է, որ ընդամենը 5 օրից՝ օգոստոսի 19-ին, ուժի մեջ է մտնում փոփոխություն, որի համաձայն, եթե նախկինում ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստանի Հանրապետություն կարող էր տեղափոխվել 500 եվրոյին համարժեք դրամը կամ 25 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանք, ապա օգոստոսի 19-ից այդ չափաքանակը չի կարող գերազանցել 200 եվրոյին հմարժեք դրամը կամ 10 կիլոգրամը:

Որոշումը, ուշադրություն, կայացվել է կառավարության՝ օգոստոսի 8-ի նիստում։ Այդ նիստում Փաշինյանը մանրամասն թվարկել է, թե որ փողոցն են ասֆալտելու, որ բակը, ում տան դիմացը ու այլ անիմաստ մանրամասներ, բայց այս կարևոր որոշման մասին ձայն չեն հանել։

Ու հիմա, երբ ընդամենը 5 օր է մնացել մտնի ուժի մեջ, ասում են, որ հարգելի քաղաքացիներ, բա չիմացաք, այսպիսի բան է լինելու։

Բյուջեում փող չկա, բայց ՔՊ-ականները չեն ուզում իրենց գոտիները ձգել։

Ո՞ւմ հաշվին։

Դե իհարկե՝ ձեր, սիրելի դուխով ու հպարտ ժողովուրդ»։